Միջազգային Հասարակություն 

Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին առաջարկել է կանխել ԻՊ-ի ֆինանսավորումը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է ԻՊ խմբավորման ֆինանսավորման աղբյուրները կանխելու մասին օրինագիծը:

 

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ՄԱԿ-ի ներկայացուցչյան մամուլի քարտուղար Ալեքսեյ Զայցեւը, նշելով որ, փաստաթուղթը նպատակ ունի բացառել Սիրիայում ու Իրաքում նավթի վաճառքից, հնագիտական արժեքներից ու առեւանգված պատանդներից ԻՊ կողմից ֆինանսական շահույթներ կորզելու հավանականությունն ու աղբյուրները:

 

Նրա խոսքերով, օրինագիծն արդեն ներկայացվել է Անվտանգության խորհրդի քննարկմանը, ու հույս հայտնել, որ առաջիկա օրերին այն կընդունվի:

 

Նույն շարքից