Հասարակություն 

Թուրքիայում զբոսաշրջությունը վատ օրեր է ապրում. Reuters

2016  թվականի ապրիլին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 28 տոկոսով՝ հասնելով 1,75 միլիոնի, գրում է Reuters գործակալությունը:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը  մասնավորապես,  նշված ժամանակահատվածի կտրվածքով և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է մոտ 80 տոկոսով:

Թուրքիայի զբոսաշրջության նախարարության ցուցանիշներով, սրանք վատագույն թվերն են 1999 թվականից հետո, երբ հայտարարվեց քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի ձերբակալության մասին:

Նույն շարքից