Քաղաքական 

Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է երկերեսանիության մեջ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրել է երկերեսանիության մեջ Դեմոկրտական միություն սիրիական քրդական կուսակցության նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով:

Այս հայտարարությունը Չավուշօղլուն արել է՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված լուսանկարները, որոնցում Սիրիայում գտնվող ամերիկացի հատուկջոկատայինները երևում են վերոնշյալ կուսակցության սիմվոլիկա ունեցող համազգեստով:

«Այն, որ ահաբեկչության դեմ պայքարող մեր դաշնակիցները կրում են ահաբեկիչների սիմվոլիկայով համազգեստ, անընդունելի է, դա երկերեսանիություն է և երկրակի ստանդարտների կիրառում է»,-ասել է նա:

Նույն շարքից