Այսօր՝ մայիսի 27-ին հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի Վլադիմիրի երկրամասի Արսակի բնակավայրի զորամասի պահակատան վրա:
Life –ի տեղեկություններով, այսօր առավոտյան շարքային Իլյա Խոլոպովը, լքելով իր պահակակետը, գնացել է ծառայակից Պյոտր Կամիշենսկիի մոտ, ով գտնվել է հարևան պահակակետում: Զրույցի ժամանակ զինվորները զենքները գետնին են դրել և հենց այդ ժամանակ էլ դիմակավորված անհայտ անձիք ներխուժել են պահակակետ, վերցրել ինքնաձիգերից մեկը և սկսել սպառնալ զինվորներին:
Դրանից հետի հանցագործները կրակել են Խոլոպովի կրծքավանդակին, վերցրել երկրորդ ինքնաձիգը, զինվորական դանակների, փամփուշտ և հեռացել:
Վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, հարձակվողներին դեռ չեն հայտնաբերել: