Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի ռադայի ընդունած օրենքի համաձայն, զինվորական հրամանատարությունն իրավունք է ստանում հրամանների չկատարման կամ դսալքության դեպքում զենք կիրառել զինծառայողների նկատմամբ: Փաստաթղթին կողմ է քվեարկել 260 պատգամավոր:
Հրամանատարությանն իրավունք է վերապահվում քրեական հանցագործությունների, հրամանատարներին չենթարկվելու կամ նրանց սպառնալու, անօրինական կերպով զորամիավորումը կամ մարտական դիրքերը լքելու դեպքում գնդակահարել զինծառայողներին:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կիեւի իշխանությունները հայտարարել էին հերթական զորահավաքի հաջող ավարտի մասին, սակայն փորձագետների կարծիքով զորահավաքն ընթացել է դժվարությամբ, մասնավորապես ուկրաինացի երիտասարդների հոսքը դեպի Ռուսաստան վերջին շրջանում զգալիորեն աճել է, իսկ Օդեսայում զորահավաքին հրաժարվել է մասնակցել զորակոչիկների 1/3-ը: