Քաղաքական 

Ադրբեջանի հետ Ռուսաստանի բարեկամությունն ուղղված չէ Հայաստանի դեմ. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանի համար կարևոր են և Ադրբեջանը, և Հայաստանը, սակայն Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծեն Բաքուն ու Երևանը, իսկ Մոսկվան կարող է միայն որպես միջնորդ հանդես գալ:

«Մենք չեն հակադրում կողմերին: Ադրբեջանի հետ բարեկամությունն ուղղված չէ Հայաստանի դեմ, ինչպես Հայաստանի հետ բարեկամությունն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Դա վերաբերում է նաև Ռուսաստանում երկու երկրների սփյոուռքներին: Չենք ցանկանում, որ Ռուսաստանը լինի վայր, որտեղ ադրբեջանցիներն ու հայերը հաշիվներ կմաքրեն իրար հետ, հենց սրան է ուղղված մեր պետական քաղաքականությունը: Իսկ երբ ասում են, թե մենք հայերին ավելի լավ ենք վերաբերվում, դա զգացմունքայնություն է»,-ասել է Դորոխին Ադրբեջանի պետական տնտեագիտական համալսարանում:

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա այն պետք է լուծեն հենց Ադրբեջանն ու Հայաստանը: Նա, ով ասում է, թե Ռուսաստանը կարող է 15-20 րոպեումլուծել հարցը, սխալվում է: Ռուսաստանը կարող է միայն որպես միջնորդ հանդես գալ: Հակամարտության կարգավորման հիմքում պետք է ընկած լինի վստահությունը, իսկ այդ վստահությունը կարող են ստեղծել միայն Բաքուն և Երևանը»,-հավելել է նա:

Նույն շարքից