Այսօր՝ մայիսի 27-ին, Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում Բաքվում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը խոսել է ապրիլյան պատերազմի մասին՝ մասնավորապես նշելով, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է իրավիճակը:
«Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: Հակամարտության կողմերը և միջազգային հանրությունը պետք է ճիշտ եզրահանգումներ անեն տեղի ունեցածից: Ռուսաստանը ևս եզրահանգումներ կանի և ավելի կակտիվացնի միջնորդական ջանքերը»,-ասել է նա: