Միջազգային Հասարակություն 

Փաստեր Քադաֆիի վերավերյալ, որի մասին լրատվամիջոցները լռում են

 

Լիբիայի կառավարման իր 41 տարիների ընթացքում արեւմուտքում դաժան դիկտատոր հորջորջվող Մուամար Քադաֆին իր երկրի զարգացման համար իրականացրել է մի շարք բարենորոգումներ ու ծրագրեր՝ միաժամանակ ձգտելով ամրապնդել ու համախմբել աֆրիկյան երկրների տնտեսությունը:

 

Նրա կառավարման տարիներին երկրի բոլոր քաղաքացիները ձեռք են բերել սեփականություն ունենալու իրավունք: Կրթությունն ու առաողջապահությունն եղել է անվճար: Նրա կառավարման օրոք Լիբիայում ստեղծվել է աֆրիկյան մայրցամաքի ամենազարգացած կրթական ու առողջապահական համակարգը:

 

Լիբիայում ապահովվել է բոլոր պայմանները գյուղատնտեսության զարգացման համար: Ցանկության դեպքում մարդկանց անվճար տրամադրվել է հող, տուն ու անասուններ, ստեղծվել ընտանեկան ֆոնդ՝ առանց որեւէ հարկերի:

 

Նորածին երեխաները ստացել են 5000 դոլար նպաստ: Էլեկտրաէներգիան երկրում եղել է անվճար, իսկ բենզինն արժեցել է լիտրը 14 ցենտ:

 

Քադաֆիի օրոք բարձրացվել է կրթության մակարդակը, երկրում գրեթե վերացվել է անգրագիտությունը, հիմնվել բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Լիբիան աշխարհի միակ երկիրն էր, որի ազգային բանկն ամբողջությամբ պատկանելով պետությանը՝ ծողովրդին տրամադրում էր անտոկոս վարկեր:

 

Մուամար Քադաֆիի երազանքն էր աֆրիկյան մայրցամաքում ստեղծել մեկ միասնական դրամական համակարգ՝ շրջանառության մեջ դնելով ոսկե դինարը, ինչը կհանգեցներ արեւմուտքի ֆինանսական քաոսին: Հենց դա էլ հանդիսացավ ամենակարեւոր պատճառն, ինչի հետեւանքով ՆԱՏՕ-ն գահընկեց արեց ու դաժանորեն սպանեց նրան:

 

 

 

Նույն շարքից