Հասարակություն 

Վերջին զանգի միջոցառումների շրջանակներում 110 մեքենա տեղափոխվել է ՃՈ, 36-ի դեպքում վարորդը եղել է անչափահաս. ոստիկանություն

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումները շարունակվում են. այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 18-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 110 տրանսպորտային միջոց, որից 34-ը՝ Երևանում (3-ը՝ անչափահաս), 76-ը՝ մարզերում (33-ը անչափահաս): Մարզերում հայտնաբերվել է նաև ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 4 վարորդ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան:

Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները»,-ասվում է հաղորդագրությունում:

Նույն շարքից