Ինչպես տեղեկացնում է vestifinanc.ru լրատվական կայքը, Ուկրաինայում իրավիճակի սրման պայմաններում Եվրամիությունը նպատակադրվել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը:
Այդ մասին հայտնել է գերմանական DPA գործակալությունը, նշելով որ ցուցակում կընդգրկվեն մի քանի ռուսաստանյան պատգամավորներ ու 14 ուկրաինացի աշխարհազորայիններ:
Նման որոշում ընդունվել է փետրվարի 9-ին Մյունխենյան անվտանգության հանձնաժողովի գումարման շրջանակներում, ուստի ծրագրի ընդունման դեպքում ռուսաստանյան չինովնիկները կզրկվեն եվրոպական շենգենյան վիզաներից, իսկ նրանց արտասահմանյան հաշիվները կսառեցվեն:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Բրյուսելում ԵՄ-ի ղեկավարների ընդունած որոշման համաձայն Ռուսաստանի դեմ սահմանափակումներն երկարաձգվեցին 6 ամսով: