Քաղաքական գլխավոր 

Բաքուն Արցախ այցելած բուլղարացի պատգամավորին ընդգրկել է սև ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ այս շաբաթ Հայաստան ժամանած ԵԽԽՎ-ում «Պահպանողականներ» խմբակցության անդամ, Բուլղարիայի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Վալերի Սիմյոնովը (լուսանկարում) և կուսակցության երեք պատգամավորները նախօրեին այցելել էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները Բուլղարիայի պատվիրակներին պաշտոնապես ներառել են իրենց հայտնի սև ցուցակում: Այսինքն՝ Վալերի Սիմյոնովը համալրեց ԵԽԽՎ այն պատգամավորների շարքը, որոնց մուտքը Ադրբեջան արգելված է, քանի որ նրանք համարձակվել են այցելել Արցախ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից