«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի վերադարձով Արցախի իշխանություններն առանձնապես ոգևորված չեն։ Նա այսօր մեկնելու է Արցախ, մեր աղբյուրը հայտնում է, որ Ղարաբաղում երազում են, որ նա մնա Երևանում։ Երեկ նրա երբեմնի ընկերոջը՝ ԼՂՀ վարչապետի ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանին հարցրինք, թե ինչպես են ընդունել Բաբայանի վերադարձի լուրը, Արցախն զգո՞ւմ է նրա օգնության կարիքը։ Փոխխոսնակը հարցը լսելուց հետո լռեց, ապա անջատեց հեռախոսն ու այլևս չպատասխանեց մեր զանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում