Հասարակություն գլխավոր 

Պարզվում է՝ ՎՊ-ի ջեռուցման վարձերը դեռ վճարում է Ազգային ժողովը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Վերահսկիչ պալատի ջեռուցման վարձերը վճարում է Ազգային ժողովը։ Բյուջեից ՎՊ-ին 2016թ. համար հատկացված է 955 մլն դրամ, որից միայն աշխատավարձերի և հավելավճարների համար հատկացվել է 747,5 մլն դրամ։
Այդ 747,5 մլնից, սակայն, ջեռուցման համար գումար չի հատկացվել։ ՎՊ-ից մեզ պատասխանեցին, որ ջեռուցման համար մինչև այժմ վճարում է Ազգային ժողովը այնպես, ինչպես դա անում էր այն ժամանակ, երբ այդ կառույցը գտնվում Էր խորհրդարանի կազմում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից