«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԱԽ անդամներից բացի՝ բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ նախարարները, այլևս դադարելու են պետբյուջեի հաշվին բիզնես կարգով ճամփորդել:
Սակայն թերթին հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 29-ին կնքված պայմանագրով սփյուռքի նախարարությունը 1 միլիոն 296 հազար դրամ է վճարել Երևան-Բեյրութ-Դուբայ-Երևան ուղղությամբ բիզնես կարգի մեկ ավիատոմսի համար: Տեղեկացնենք, որ բիզնես կարգը սովորական` էկոնոմ կարգի տոմսից կրկնակի թանկ է: Տոմսը գնվել է Հրանուշ Հակոբյանի՝ փետրվարի 13-ից 14-ը Բեյրութ կատարած աշխատանքային այցի համար: Մի խոսքով՝ գայլի գլխին Ավետարան են կարդում, իսկ նա ասում է՝ թողե՛ք, ոչխարը սարն անցավ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում