«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է աշխատել, սակայն փոփոխությունները բոլորովին այլ են լինելու՝ առավել նմանվելու են ամերիկյան մոդելին. նախագահ` առանց վարչապետի, որպեսզի ֆունկցիաների դուալիզմ, կրկնություն չլինի:
Ի դեպ, հենց դրանով է բացատրվում Արթուր Աղաբեկյանի օրեր առաջ արած հայտարարությունը, ինչպես նաև Սամվել Բաբայանի վերադարձը։ Շատերը չեն բացառում, որ եկող գարնանը մեկնարկող սահմանադրական փոփոխությունների արդյունքում տեղի ունենալիք «ուժեղ նախագահ` առանց վարչապետի» ընտրություններում վերջինս նույնպես առաջադրվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում