Հասարակություն գլխավոր 

Մարդկանց թույլ չեն տալիս անտառից հավաքել թափուկը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արդեն երրորդ դեպքն է, երբ հայտնի է դառնում, որ «Դիլիջան» ագգային պարկի ղեկավարությունը թույլ չի տվել Տավուշի մարզի բնակիչներին մտնել անտառ։ Հենց այդ պատճառով էլ Դիլիջանի Շամախյան թաղամասի, Գոշ, Հաղարծին և Թեղուտ համայնքների բնակիչները հավաքվել են Դիլիջանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց մտնել անտառ և դուրս բերել այնտեղից թափուկ։ «էս սեզոնին չեն թողնում մարդիկ գնան, թափուկ հավաքեն։ Սպասում են՝ ձյունը գա, նոր ասում են՝ եկեք, հավաքեք։ Բայց էդ ժամանակ ավելի դժվար է, ձնին, ցեխին չի լինում անտառից փայտ հավաքել, ծախսերն էլ շատ են։ Հիմա ավելի հեշտ է», «էկոԼուր»–ի հետ զրույցում ասել է Հաղարծինի համայնքապետ Սարգիս Պողոսյանը՝ նշելով, որ եթե լիներ այլընտրանք, բնակիչները չէին մտնի անտառ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից