Հասարակություն 

Ինչ նպատակով է ԱԱԾ-ն մեկ ամսվա համար 17 տոննա շաքարավազ և 4, 5 տոննա մարգարին գնել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Թրանսփարենսի ինթնրնեշնլ» հակակոռուպցիռն կենտրոնի տվյալների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար գնել է 17 տոննա շաքարավազ, 4, 5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կգ դափնու տերև և այլն։

«ՉԻ»- Որքանով տեղյակ ենք՝ Հայաստանում «Ազգային անվտանգության ծառայություն» անվանումով հրուշակեղենի արտադրամաս չկա, բայց սա, իհարկե, չի նշանակում, թե ԱԱԾ-ն անիմաստ է ծախսել պետական միջոցները։ Ավելի հավանական է, որ ԱԱԾ-ն այդ ապրանքատեսակները ծառայեցրել է օպերատիվ-հետախուգական գործունեության շահերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից