Ապրիլի առաջին օրերին հանրապետության խոշոր հանրախանութներում և կրպակների ցանցում կտեղադրվեն «Անմոռուկ» կրծքանշաններ` կամավոր նվիրատվությամբ վերցնելու հնարավորությամբ (յուրաքանչյուրը վճարի որքան կարող է): Նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման հիմնադրամ: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված armeniangenocide100.org կայքից:
«Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում: Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը: