Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ եթե գերատեսչությունները չկրճատեն իրենց ծախսերը, ինչի մասին հայտարարվեց երկու շաբաթ առաջ, հնարավոր է պաշտոնանկություններ լինեն:
Այն դիտարկմանը, որ մարդիկ չեն հավատում կառավարությանը, վարչապետն ասաց, որ կառավարությունը պետք է իր գործն անի, որպեսզի մարդիկ սկսեն հավատալ. «Մենք ժամանակի ընթացքում իրականացնելու ենք տնտեսական բարեփոխումները, օպտիմալացումը և այլն, միայն առաջ»,-հավելեց նա: