Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ լավ հարաբերությունները, սակայն դրա համար Անկարան պետք է կոնկրետ քայլեր կատարի, որոնք դեռ չկան: Այս մասին Պուտինը խոսել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք լսել ենք թուրքական իշխանությունների բացատրությունը, սակայն չենք լսել ներողությունը և չենք լսել վնասը փոխհատուցելու մասով պատրաստակամության մասին: Լսել ենք հարաբերությունները վերականգնելու մասին ցանկության մասին: Մենք ևս ցանկանում ենք վերակականգնել հարաբերությունները, սակայն մե՛նք չենք դրանք այս վիճակին հասցրել: Մենք ամեն ինչ արել ենք ռուս-թուրքական հարաբերությունները տասնամյակների ընթացքում ամենաբարձ մակարդակի վրա պահպանելու համար, և ռուս ու թուրք ժողովուրդների միջև բարեկամությունն իսկապես բարձր մակարդակի վրա է: Մենք շատ էինք գնահատում այդ բարեկամությունը: Թե ինչու նրանք դա արեցին, մինչև այսօր չեմ կարողանում հասկանալ»,ասել է Պուտինը: