Միջազգային Հասարակություն 

Թուրքիան հրաժարվել է մասնակցել Մյունխենյան խաղաղության համաժողովին

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հրաժարվել է ելույթ ունենալ անվտանգության հարցերով Մյունխենի կոնֆերանսին Իսրայելի պատվիրակության մասնակցության պատճառով։

 

Պլանավորվում էր, որ թուրք արտգործնախարարը Մյունխենում հանդես կգա Մերձավոր Արեւելքին նվիրված զուկույցով։ «Ես պետք է ելույթ ունենայի խորհրդակցությանը, սակայն քանի որ Մերձավոր Աեւելքին նվիրված կոնֆերանսին պոստֆակտում գրանցվել է նաեւ Իսրայելի պատվիրակությունը, մենք որոշում ենք կայացրել հրաժարվել մասնակցությունից»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքերը։ Հաղորդվում է նաեւ, որ իսրայելական կողմը ի սկզբանե չի եղել բանավեճին հրավիրվածների ցուցակում, - նշել է նա։

 

Ընդ որում, Չավուշօղլուն նշել է, որ «Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Մյունխենի կոնֆերանսով, որը չի անդրադառնում երկկողմ շահերին»։

 

 

Նույն շարքից