Հասարակություն 

Ադրբեջանը մեծացնելու է իր ռազմական հզորությունը. Իլհամ Ալիև

Ադրբեջանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մեծացնելու է իր ռազմական հզորությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն երկար տարիներ ձեռք է բերում և շարունակելու է ձեռք բերել, ինչպես նաև արտադրել  մեծ քանակությամբ ժամանակակից զենք և ռազմամթերք:

Ալիևի խոսքերով այսօր ադրբեջանական բանակն աշխարհի ուժեղագույն բանակներից մեկն է, իսկ բանակաշինությունը դեռ շարունակվում է:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ այդ ուժեղ բանակի քիթը տրորեցին մեր 18-20 տարեկան տղաները, չնայած այն բանին որ հարձակումը հանկարծակի էր և լայնամասշտաբ:

Նույն շարքից