Պենտագոնը կրկին հայտարարել է, որ Եվրոպայում գտնվող ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն սպառնում Ռուսաստանին և ուղղված չեն Մոսկվայի դեմ:
Պենտագոնի ներկայացուցիչ, երրորդ ռանգ կապիտան Պատրիկ Էվանսը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցի ժամանակ նշել է, թե այդ համակարգերը ծրագրավորված են այնպես, որ կգործեն միայն Մերձավոր Արևելքից երկող հրթիռային հարձակման դեպքում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այդ ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգերը հարվածային հնարավորություններ ունեն, ուստի Ռուսաստանը ստիպված է պատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի պաշտպանի իր անվտանգությունը: