Հասարակություն 

Բնակարանս վաճառել եմ ու կառուցել այդ տունը. Խաչատուրովն իր առանձնատան մասին

Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով, պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, որ իրեն մեղադրում են հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին իմանալու, սակայն լռելու մեջ, ասաց՝ խաբում են. «Սուտ է դա: Ինչ ասում են, սուտ է: Մտածված է արվում, որ բանակը քանդեն»:

Ինչ վերաբերում է շքեղ տուն ունենալու լուրերին, Խաչատուրովն ասաց, որ իր տունը 600 քռ/մ է, բնակարանը վաճառել է  ու սարքել այդ տունը:

Ապրիլյան պատերազմի արդյունքում կորցրած 800 քռ/մ տարածքի մասին հարցին Խաչատուրովը չպատասանեց:

Նույն շարքից