Հասարակություն 

Քաղաքացիները փակել են Վարդենիս-Մարտունի ճանապարհը և հրաժարվում են բացել այն

Այս պահին  քաղաքացիները 25-30 ավտոմեքենայով փակել են Վարդենիս-Մարտունի ճանապարհը և պահանջում են լուծում տալ իրենց խնդրին: Իսկ խնդիրն ավտոճանապարհների  խիստ վատ վիճակն է, ինչի պատճառով նույնսիկ շտապօգնության ավտոմեքենաներն են հրաժարվում գնալ կանչերի ետևից:

Հավաքվածների մոտ է նաև Մարտունու ոստիկանապետը, ով պատրաստակամություն է հայտնել հանդիպել մի քանի քաղաքացու հետ և քննարկել հարցը: Սակայն իրենց բողոքի ձայնը բարձրացնողները չեն ընդունել առաջարկը և չեն պատրաստվում բացել ճանապարհը, քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել:

Նույն շարքից