«Սաղին մենակ առողջություն եմ ցանկանում, մեր աշխարհին՝ խաղաղություն, թուրքերին էլ՝ անիծած»,- այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Նա պատասխանեց նաև 800 հեկտար տարածքի կորստի մասին հարցին՝ նշելով, որ այն ռազմավարական նշանակություն չունի, իսկ եթե պատերազմ սկսվի, այդ տարածքը հայկական կողմը հեշտությամբ կվերադարձնի: Սակայն նրա խոսքերով էլի վերադարձնելու տարածքներ կան: Խոսքը մասնավորապես վերաբերում է Գետաշենին, Գանձակին, Շահումյանին և այլն:
Սամվելի Բաբայանի վերադարձի մասին խոսելով՝ Սարոյանն ասաց, որ բարով է վերադարձել, կարգին տղա է: Իսկ ինչ վերաբերում է վերջինիս այն հայտարարությանը, թե ինքն իր առաքելությունը տեսնում է Արցախում, պատգամավորն ասաց, որ ամեն մարդ ինքն է որոշում, թե որտեղ ինքը պետք է լինի:
Սեյրան Սարոյանը հրաժարվեց պատասխանել գեներալ Մանվել Գրիգորյանի անվան հետ կապվող հայտնի պատմության մասին հարցին՝ նշելով, որ պռազդնիկ է և պետք չէ մուտիլովկա հարցեր տալ. «Ուրախ օրով մոտիլովկա հարցեր ես տալիս ախպերս, պրռազդնիկ ա, էտքան խոսացիքն էտ մասին, զահլեքներս գնաց»: