Հասարակություն 

Վլադիմիր Գասպարյանը բացատրում է, թե ինչու է ոստիկանների թիվը գաղտնի պահվում

Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ոստիկանությունում էլ կրճատումներ լինեն, ասաց՝ այո, իհարկե հնարավոր է:

Ընդ որում, նա նշեց, որ այդ կրճատումները կապ չունեն կառավարության որոշման հետ, քանի որ ոստիկանությունում ամեն տարի էլ կրճատումներ լինում են, իսկ համակարգում բարեփոխումները կատարվում է փուլային տարբերակով. «Կենտրոնական ապարատի ավելի պասիվ ծառայություններից տեղափոխում ենք տեղեր, դրանց հաշվին են դպրոցներում ոստիկանները, արտաքին ծառայության ուժեղացումը»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է ոստիկանների թիվը գաղտնի պահվում, ոստիկանապետն ասաց, որ օրենքն է այդպես պահանջում:

Գասպարյանը, անդրադառնալով ապրիլյան դեպքերին, նշեց, որ կատարվածը, կորուստներից բացի, միաբանում տվեց,  իսկ միաբանված լինելը պետք է տեսնել հաղթանակների շարքում:

Նույն շարքից