Հասարակություն 

Ես 55 օր Ղարաբաղում եմ եղել տենց մարդ չեմ տեսել. Մանվել Գրիգորյանը՝ Սամվել Բաբայանի մասին

Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակն այսօր այնքան  ուժեղ ու լավ է, որ բոլորս կարող ենք հանգիստ մեր տներում լինել:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, Գրիգորյանն ասաց, որ ամեն օր էլ կրակոցներ լինում են. «Արդեն 27 տարի է մենք ադրբեջանցու հետ պայքարի մեջ ենք, ամեն օր կրակոցներ կան: Ադրբեջանցիները երբ կարողանան հայի արյուն թափել, կթափեն, երբ կարողանան պառավի սպանել, կսպանեն, երբ կարողնան ականջ, գլուխ կտրել, կկտրեն»:

Անդրադառնալով իր անվան հետ կապված հայտնի միջադեպին, գեներալն ասաց, որ նման բան չի եղել՝ հավելելով, որ չի ճանաչում Բադասյանին և խորհուրդ տալով հարցերն ուղղել վերջինիս:

Գրիգորյանը պատասխանեց նաև Սամվել Բաբայանի վերադարձի մասին հարցին՝ նշելով, որ ապրիլի 2-ից՝ 55 օր Ղարաբաղում է եղել ու  «տենց մարդ չի տեսել». «Այսօր ամեն հայի վերադարձի կարիք էլ կա, բայց առանձնահատուկ մարդիկ չկան, մենք միասին ենք մեզանից մի բան ներկայացնում: Ասեմ, որ մեր զինվորներն իրենց պարտականությունները գիտեն ու շատ լավ կատարում են: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակի հրամանատարին, նա պատերազմի միջով անցած կրթված հրամանատար է և տիրապետում է իրավիճակին»:

Նույն շարքից