«Դիրքերում չեմ եղել ընդհանրապես, ոչ էլ կապ ունեմ տենց բաների հետ»,-այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույց ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է վերադարձել դիրքերից, արդյո՞ք իրավիճակն ավելի լավ է:
Նա ասաց, որ աչոտ չունի տալու՝ հավելելով, որ բոլոր լրատվականներին հարցազրույց տվել է և խորհուրդ տալով վերցնել դրանք ու կարդալ:
Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե ինքը պատրաստ է վերադարձնել 800 հեկտար տարածքը, որը հայկական կողմը կորցրեց ապրիլյան պատերազմի արդյունքում, Մովսիսյանն ասաց, թե այդ թեմայով ընդհանրապես չի ցանկանում խոսել լրագրողների հետ:
Իսկ 800 հեկտարի մասին խոսելով՝ նա ասաց «աչքներդ կփակեք, կբացեք, կտեսնեք բոլորը տեղում են: Հիմա չենք վերադարձնում, որովհետև տենց ա պետք»,-ասաց պատգամավորը: