Քաղաքական 

Մենք սպասում ենք, որ շուտով կսկսվեն առարկայական բանակցություններ. Իլհամ Ալիև

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաջող էր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը: Գրում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի եղել բանակցությունների թեմա՝ հավելելով,  թե ադրբեջանական կողմը սպասում է, որ շատ շուտով, առանց ժամանակ կորցնելու, ինչպես ասել են միջնորդները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կսկսվեն շատ լուրջ, առարկայական բանակցություններ:

Նույն շարքից