Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ՝ բարձր գնահատելով երկու երկրների հարաբերությունների մակարդակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Պուտինը բարձր է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տարբեր ուղղություններով փոխշահավետ համագործակցության հարցերում: Նա նաև վստահություն է հայտնել, որ հետագայում երկկողմ կապերի և գործըկերային հարաբերությունների ընդլայնումը՝ ուղղված տարածաշրջանային և միջազգային ակտուալ խնդիրները լուծելուն, բխում է երկու ժողովուրդների շահերից»,-ասված է հայտարարության մեջ: