Քաղաքական 

Ղարաբաղում ստատուս-քվոն պետք է փոխվի. Ալիև

Ադրբեջանը ցանկանում է  ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը. «Մենք սպասում ենք արդեն 20 տարի: Միջնորդները միշտ ասում են, որ սպասենք հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ո՞վ է ցանկանում, որ պատերազ սկսվի: Սակայն մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը կարգավորվի»:

Ալիևը նշել է, որ հարցը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման ճանապարհով, Հայաստանը զորքը պետք է դուրս բերի Ղարաբաղից, ստատուս-քվոն պետք է փոխվի:

Նույն շարքից