Միջազգային Հասարակություն 

Մարին Լե Պեն. Ֆրանսիայի ահաբեկչությունը կարող էին կազմակերպել արեւմտյան հատուկ ծառայությունները

Ինչպես տեղեկացնում է The Independent պարբերականը, Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը մասնակցել են արեւմտյան հատուկ ծառայությունները: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը, նշելով, որ ամերիկացիները, ձգտելով պատերազմ հրահրել Եվրոպայի ու իսլամականների միջեւ, կազմակերպել են Charlie Hebdo  երգիծական շաբաթաթերթի հարձակումն, ինչը, ցավոք, դժվար է ապացուցել:

 

«Չեմ մտածում, որ այն ծրագրավորել են ֆրանսիական իշխանությունները, սակայն նրանք թույլ են տվել, որ ահաբեկչությունն իրականացվի, ներկա իրավիճակում սա վարկածներից մեկն է, ուստի անհրաժեշտ է իրերն իրենց անուններով կոչել ու խոստովանել, որ իշխանությունների սխալ քաղաքականությունը նպաստել է ահաբեկչությանը: Ազատ քաղաքացիական արժեքները հարձակման են ենթարկվել արմատական իսլամական գաղափարախոսության կողմից,»-ասել է Լե Պենը:

 

Վերջում նա ավելացրել է, որ անհրաժեշտ է սահմանագիծ դնել ու իրարից տարբերակել մահմեդականությունն ու արմատական դրսեւորումները:

Նույն շարքից