Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU գործակալությունը, անհայտ անձինք պղծել են Մյունխենում գտնվող ուկրաինական Ազգայնական կուսակցության առաջնորդ Ստեպան Պանդերայի տապանաքարը:
Այդ մասին հայտնել է Մյունխենում Ուկրաինայի հյուպատոս Վադիմ Կոստյուկը, նշելով որ տեղի ունեցածը վանդալիզմի արտահայտություն է:
Նա հայտնել է, որ տապանաքարի վրա չարագործները ներկով գրել են վիրավորական արտահայտություններ:
Հիշեցնենք, որ 2010թ.-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն պատերազմի հանցագործ ու հիտլերյան Գերմանիայի հետ համագործակցող Ստեպան Բանդերային հետմահու շնորհել էր ազգային հերոսի կոչում, սակայն նույն թվականի ապրիլին Դոնեցկի շրջանային դատարանը չեղյալ էր հայտարարել որոշումը, քանի որ նա Ուկրաինայի քաղաքացի չէր եղել: