Հասարակություն 

Բաբաջանյանի արձանը թերություններ ունի. ՀՀ քաղաքաշինության նախարար

Այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ Գարեգին Նժդեհի արձանի մրցույթի  ժամանակ ինքն է եղել Երևանի գլխավոր ճարտարապետը. «Այդ ժամանակ ներկայացված էր 10-11 աշխատանք: Մրցույթի արդյունքում 5 աշխատանք ընտրվեց, որից հետո արդեն գաղտնի քվեարկությամբ ընտրվեց աշխատանքը, որը բոլորս տեսնում ենք: Ընտրվեց այս տարաբերակը, քանի որ մյուս տարբերակներում Նժդեհը ներկայացված էր կամ ձիով, կամ թրով, կամ զենքով և այլն: Իհարկե այս տարբերակը հետագայում որոշակի փոփոխություններ կրեց: Հիմա ասում են, որ Պետրոս 1-ինին է նման, երևի դա նրանից է, որ քանդակագործը Պետերբուրգում է սովորել»:

Սարգսյանը նշեց, թե չի հիշում մի քանդակ, որի շուրջ աշխույժ քննարկումներ եղած չլինեն՝ հիշելով Վիլյամ Սարոյանի, Բաղրամյանի արձանների մասին:

Ինչ վերաբերում է Բաբաջանյանի արձանին, քաղաքաշինության նախարարն ասաց, որ տեղեկություններ չունի՝ նշելով, որ կա քանդակագործություն ու կա արձանագործություն. «Բաբաջանյանի արձանն, իմ կարծիքով որոշակի թերություններ ունի: Սակայն ես ողջունում եմ, որ նա ձիով կամ զենք ու զրահով չի: Լավ է, որ նստած է, բայց չգիտեմ, թե ինչու է աթոռի վրա նստած: Ամեն դեպքում այնպիսի  պահանջ չկա, որ քանդակը լինի գլուխգործոց: Իսկ ինչ վերաբերում է քանդակագործներին, ապա նրանց վիճակը բավական ծանր է, որովհետև ժամանակին կար գեղարվեստի ֆոնդ, կային հատկացումներ, իսկ հիմա նրանք բախտի քմահաճույքին են»:

Նույն շարքից