The Sun պարբերականը հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում է պատրաստում Եվրո-2016-ի շրջանակներում Մարսելում կայանալիք Անգլիա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ բացի պայթուցիկ նյութերից, ահաբեկիչները պատրաստվում են օգտագործել հրաձգային զենքեր, անօդաչուներ, քիմիական նյութեր:
Պատրաստվելիք ահաբեկչության մասին ինֆորմացիան հայտնաբերվել է Փարիզի և Բրյուսելի ահաբեկչության կազմակերպիչներից Սալահ Աբդեսլամի համակարգչում: