Քաղաքական 

Բաքուն կարևորել է Պուտինի դերը ապրիլյան դեպքերի ժամանակ զինադադարի հաստատման գործում

Հասարակական-քաղաքկան հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ դերակատարում է ունեցել ապրիլի սկբներին ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական բախումների դադարեցման հարցում: Այս մասին գրում է Ինտերֆաքս գործակալությունը:

Ադրբեջանիցի պաշտոնյան նշել է, որ ապրիլի 4-ից սկսած բոլոր միջազգային կազմակերպությունները դիմել են Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները: Դրանից հետո Ադրբեջանը ստիպված է եղել դադարեցնել կրակը, և այդ հարցում մեծ դերակատարում է ունեցել հենց ՌԴ նաագահ Պուտինը:

Նշենք, որ ապրիլյան  քառօրյա պատերազմից հետո հենց ադրբեջանական կողմն է դիմել Ռուսաստանին՝ խնդրելով միջնորդել զինադադարի հաստատման հարցում: Հետևաբար ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը հերթական լկտի սուտն է, որը հնչում է Բաքվից:

Նույն շարքից