Հայաստան Հասարակություն 

ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանն առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սահմաններում տիրող իրավիճակին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների այցելություններն Արցախ դարձել են ավանդական՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պահպանել փոխգործակցության նման բարձր մակարդակը նաեւ ապագայում:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

 

 

 

Նույն շարքից