France Pressе գործակալությունը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարությանը, հայտնում է, որ Անկարան դիմել է ԱՄՆ-ին՝ առաջարկելով Սիրիայում հատուկ օպերացիա սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, սակայն այն պայմանով, որ այդ օպրացիային չեն մասնակցի քրդերը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել է, որ երկրորդ ճակատը, որի մասին խոսում է Անկարան, պարտադիր պետք է լինի առանց Դեմոկրատական միություն սիրիական քրդական կուսակցության մասնակցության. «Եթե ամերիկյան և թուրքական հատուկջոկատայինները միավորեն իրենց ուժերը, հեշտությամ կարող են Ռաքքայում հաղթել ահաբեկիչներին»,-ասել է նա:
Հավելենք, որ Սպիտակ տան պատասխանը դեռ չկա: