Գերմանիայի էկոնոմիկայի նախարար և փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ Տրանսատլանտյան գործընկերության մասով բանակցությունների անհրաժեշտության հարցում և քննադել է կանցլեր Անգելա Մերկելի գործողությունները՝ պնդելով, թե վերջինս ժամանակավրեպ քայլեր է անում այդ ուղղությամբ:
«Կանցլերի այն հայտարարությունը, թե մենք մինչև տարվա վերջ կարող ենք ավարտել բանակցությունները, իրականությանը չի համապատասխանում»,-ասել է Գաբրելը RND-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Գերմանիայի փոխկանցլերը նշել է, որ ԱՄՆ-ի հետ Տրանսատլանտյան առևտրային գործընկերությունը վտանգի տակ է դնում շրջական միջավայրի և աշխատանքային օրենսդրությունները: Բացի դրանից, նրա խոսքերով, փաստաթղթի պայմանները շարունակում են մնալ ոչ թափանցիկ:
Նա նաև հավելել է, որ իր կուսակցությունը չի մասնակցելու վատ գործարքին: