Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
Գաջիևը նշել է, որ Մամեդյարովը Բրյուսելում կմասնակցի մայիսի 31-ին կայանալիք Ադրբեջան-ՆԱՏՕ խորհրդակցությանը և մի շարք երկկողմ հարաբերություններ կունենա. «Այդ հանդիպումների շարքում կլինի նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումը»,-հավելել է նա: