Քաղաքական Միջազգային 

ԵՄ-ն չի կարող Թուրքիայի հետ խոսել այն լեզվով, որով խոսում էր Վրաստանի հետ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԵՄ-ն պետք է հասկանա, որ չի կարող Թուրքիայի հետ խոսել նույն ուլտիմատումի լեզվով, որով խոսում էր Ուկրաինայի և Վրաստանի հետ:

Այս հայտարարությունը Չավուշօղլուն արել է՝ պատասխանելով Եվրամիության պահանջին, որի համաձայն Անկարան պետք է փոխի իր հակաահաբեկչական օրենսդրությունը, եթե ցանկանում է  դյուրացված վիզային ռեժիմ ստանա:

«ԵՄ-ն պետք է հասկանա, որ Թուրքիայի հետ այսկերպ չի կարելի աշխատել: Նրանք իրենց այդպես էին պահում Ուկրաինայի հետ, իսկ Վրաստանի հարցում գործը հասավ նրան, որ այդ երկիրը կորցրեց իր երկու շրջանները: ԵՄ-ն պետք է հրաժարվի «Դուք կամ մեզ հետ եք, կամ՝ ոչ» սկզբունքից»,-ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքերով, ԵՄ-ն հանձինս Թուրքիայի պետք է տեսնի երկարատև գործընկերոջ. «Մենք լիարժեք անդամակցություն չենք ուզում, խոսքը վերաբերում է վիզային ռեժիմի դյուրացմանը: Նրանց վերաբերմունքն անընդունելի և անարդար է: Այսօր Թուրքիան պայքարում է մեծ թվով ահաբեկչական խմբավորումների դեմ, իսկ նման պայմաններում հակաահաբեկչական օրենսդրություն փոխելն անընդունել է»:

Նույն շարքից