Ինչպես հաղորդում է ուկրաինական «0432» կայքը, Ուկրաինայի Վինիցի քաղաքում տեղի քաղաքական գործիչներից ու բիզնեսմեններից մեկը հրաժարվել է վերցնել զորակոչի ծանուցագիրն ու թռչելով պատուհանից՝ փախուստի դիմել:
Թե որ հարկից է թռել նա, չի պարզաբանվում, ինչպես նաեւ հայտնի չէ նրա գտնվելու վայրը:
Սակայն մայրիկին հայտնել է, որ մեկնում է գործնական հանդիպման ու պահանջել՝ չվերցնել «անիծյալ» ծանուցագիրը:
Տվյալների համաձայն, ամենայն հավանականությամբ, թռիչքն իրականացնողը տեղի բիզնեսմեն ու քաղաքական գործիչ Բորիս Մաքսիմիչուկն է, որն ավելի մաղ մասնակցել է ուկրաինական ազգայնականնների ֆինանսավորվանը:
Ավելի ուշ Facebook իր էջում նա հավաստել է զինկոմիսարիատի աշխատակիցների այցելությունը, սակայն չի խոստովանել պատուհանից թռչելու փաստը: