Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծելը հարցը չի կարգավորելու: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳՆ համապաստախան առաջարկին և հավելելով, որ հարցի պատասխանը կարելի է գտնել Պուտինի հայտարարությունների մեջ:
Խնդիրը կարող է լուծել միայն թուրքական կողմը, որը պետք է կատարի այն քայլերը, որոնց մասին նախագահ Պուտինը վերջին անգամ խոսել է Աթենքում, այն է ընդունել սխալը, փոխհատուցել վնասը ոչնչացված ինքնաթիռի համար: