Տնտեսություն գլխավոր 

Ավտոմեքենաների ներկրման ոլորտում եկամուտները կնվազեն. Արմեն Ալավերդյան

Այսօր՝ մայիսի 30-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը, խոսելով ստվերի դեմ պայքարի մասին, ասաց, որ այն եղել է և այսօր էլ կա. «Այսօր տարբեր ճյուղերում ստվերային տնտեսություն կա, և շատ դժվար է բնաջնջել այն, քանի որ կան ոլորտներ, որտեղ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան՝ ցույց են տալիս, կամ ծախսերն են ուռճացնում, կամ ցանկանում են ավելի շատ եկամուտ իրենք ստանան, քան՝ պետական բյուջե վճարեն: Այս երևույթը բնական երևույթ է: Ուղղակի արևմտյան երկրներում այլ է, մեզ մոտ այլ է»:

Ինչ վերաբերում է մեքենաների ներկրման ոլորտում թափանցիկություն ապահովելուն, մասնավորապես՝ դրանց մաքսային գների հրապարկելուն, ապա Ալավերդյանն ասաց, որ այդ թվերը դժվար թե հրապակային դառնան, բայց նշեց, որ առաջիկա տարիներին ավտոմեքենաների ներկրման ոլորտում եկամուտները խիստ նվազելու են՝ կապված Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության հետ:

Նույն շարքից