Հասարակություն 

Հորդանան. Օդուժի հարվածները վրեժի միայն սկիզբն են

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, այսօր Հորդանանի ռազմաօդային ուժերի տասնյակ ինքնաթիռներ իրականացրել են Սիրիայում ու Իրաքում տեղակայված ԻՊ գրոհայինների հենակետերի ռմբակոծությունը:

 

 

Այդ մասին հայտնել է Հորդանանի արտգորխնախարար Նասեր Ջուդան, նշելով որ, դա միայն վերժի սկիզբն է հորդանանյան սպանված օդաչուի համար, իսկ առջեւում սպասվում են նոր արհավիրքներ ԻՊ-ի նկատմամբ:

 

Տվյալների համաձայն, հիմնական հարվածները հասցվել են Սիրիայի տարածքում տեղակայված ԻՊ խմբավորման զինապահեստների, ուսումնավարժական ճամբարների ու հենակետերի ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ ահաբեկիչները մահապատժի էին ենթարկել հորդանանյան գերված օդաչու Մոազ ալ- Քասաբիին՝ դաժանորեն ողջակիզելով նրան:

 

Ւր հերթին Հորդանանի իշխանությունները մահապատժի էին ենթարկել Ամմանի բանտերում պահվող ու ցմահ բանտարկության դատապարտված մի շարք ահաբեկիչների, այդ թվում՝ կին-մահապարտ Սաիդի-ալ Ռիշավուն:

Դրանից հետո Հորդանանը հայտարարել էր, որ ընդլայնելու է պայքարը ԻՊ ահաբեկիչների դեմ: Միաժամանակ օդաչուի մահապատժից անմիջապես հետո միջազգային օդուժի շարքերը լքել է Արաբական միացյալ Էմիրությունները:

 

 

Նույն շարքից