Եվրասիական տնտեսական գերագույն խորհդրի հաջորդ նիստը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին Բիշկեկում կամ Երևանում, սակայն Ռուսաստանը կառաջարկի այն անցկացնել Մոսկվայում դեկտեմբերին, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովը նշել է, որ վաղը Աստանայում կայանալիք նիստի ժամանակ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները քննարկելու են հարցը՝ արժե արդյո՞ք նիստն անցկացնել սեպտեմբերին Բիշկեկում ԱՊՀ-ի նիստի հետ միասին, թե՝ հոկտեմբերին Երևանում՝ ՀԱՊԿ-ի նիստի հետ. «Հարցը դեռ քննաարկվում է: Սակայն ռուսական կողմը կարող է առաջարկել նիստն անցկացնել դեկտեմբերին Մոսկվայում»,-ասել է նա: