Միջազգային Հասարակություն 

ԻՊ ահաբեկիչների հայտարարությամբ հորդանանյան օդուժի զոհ է դարձել ամերիկյան պատանդը

 

Ինչպես հաղորդում էINTERFAX.RU գործակալությունը, Հորդանանյան օդուժի ԻՊ խմբավորման հենակետերի ռմբակոծության հետեւանքով զոհվել է ամերիկյան պատանդը:

 

Նման հաղորդագրություն են տարածել ԻՊ ահաբեկիչները, որոնք պատանդի զոհվելու մասին լուրը տարածել են համացանցում:

Գրոհայինների տվյալներում ամերիկացի պատանդը օդուժի հարվածների ժամանակ գտնվել է ռմբակոծության ենթարկված Ռաքքա քաղաքի շինություններից մեկում:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ ահաբեկիչները մահապատժի էին ենթարկել հորդանանյան գերված օդաչու Մոազ ալ- Քասաբիին՝ դաժանորեն ողջակիզելով նրան:

 

Ւր հերթին Հորդանանի իշխանությունները մահապատժի էին ենթարկել Ամմանի բանտերում պահվող ու ցմահ բանտարկության դատապարտված մի շարք ահաբեկիչների, այդ թվում՝ կին-մահապարտ Սաիդի-ալ Ռիշավուն:

Դրանից հետո Հորդանանը հայտարարել էր, որ ընդլայնելու է պայքարը ԻՊ ահաբեկիչների դեմ: Միաժամանակ օդաչուի մահապատժից անմիջապես հետո միջազգային օդուժի շարքերը լքել է Արաբական միացյալ Էմիրությունները

 

 

Նույն շարքից