Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Մեղրի-Կարճևան ավտոճանապարհին

analitik.am

Մայիսի 29-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կարճեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Կարճեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակա սարալանջին այրվում է մոտ 30 հա բուսածածկույթ:

Հրդեհը մասամբ մեկուսացվել է ժամը 18.35-ին: Հրդեհաշիջմանը մասնակցել է նաեւ «Արեւիկ» ազգային պարկի մասնաճյուղի 10 աշխատակից, Կարճաղբյուր գյուղի 25 բնակիչ եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ջրատարը:

Դեպքի մասին տեղեկացվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության ներկայացուցիչը:

Ժամը 18.41-ից մինչեւ 07.43-ը Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 հրշեջ-փրկարար իրականացրել է հերթապահություն:

Մայիսի 30-ին, ժամը 06.40-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայր է մեկնել նաեւ Կարճաղբյուր գյուղի 15 բնակիչ եւ «Արեւիկ» ազգային պարկի մասնաճյուղի 10 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.26-ին, մարվել՝ 12.18-ին:  Այրվել է 35-40 հա բուսածածկույթ:

Նույն շարքից