Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր տեղի է ունեցել նախնական զինվորական պատրաստականության կաբինետի անվանակոչության արարողություն: ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի որոշմամբ այն անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, դպրոցի շրջանավարտ Քյարամ Սլոյանի անվամբ:
Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Իր կատարած հերոսության համար ՀՀ նախագահի հրամանագրով Քյարամ Սլոյանն արժանացել է «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանի:
Անվանակոչված կաբինետում բացվել է Քյարամ Սլոյանի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Սևակը:
